Շուշաննա Թովմասյանի որդու 40 օրականի բացառիկ լուսանկարը

Ինչպես հայտնի է, շատերի համար սիրելի դերասանուհի Շուշաննան վերջերս մայրացել է։ Նա դեռևս չի ակտիվացել սոցհարթակներում, սակայն նրա որդու մասին տեղեկություններ, լուսանկարներ, այնուամենայնիվ հրապարակվում են։

Շուշաննայի որդու մասին հաճախակի հրապարակումներ է անում նրա մտերիմ ընկերուհիներից Թագուհի Օհանյանը, ով պարբերաբար իր զգացողությունների, հույզերի և բերկրալից ուրախության մասին կիսվում է իր սոցհարթակում։

Թագուհու հրապարակումներից կարելի է ենթադրել, թե որքան կարևոր ու էական դեր է իր կյանքում ստացել Շուշաննայի նորածին որդին։ Փոքրիկ Միկան մեծ երջանկություն է պարգևել Թագուհուն։

Թագուհու հերթական հրապարակումը Միկայի քառասուն օրականի առիթով է։ Քանի որ հիմա Շուշաննան ու Թագուհին գտնվում են Ամերիկայում, նրանք Միկայի քառասուն օրականը միասին են անցկացրել։

Թագուհու հրապարակած նկարում Շուշաննան է՝ իր նորածին որդու և ամուսնու հետ, ինչպես նաև Թագուհին ու ևս մի ընկեր։ Այս հրապարակման ներքո շատերն են շնորհավորական մեկնաբանություններ թողել։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: