Շուշաննա Թովմասյանն առաջին անգամ հրապարակել է որդու լուսանկարը

Շուշաննա Թովմասյանն արդեն մեկ ամիս է, ինչ վայելում է մայրիկ լինելու հաճելի բերկրանքը։ Նա ամուսնու՝ Վահե Սայանի հետ, որոշել է բալիկին Միկա անվանել։ Շուշաննան դեռևս գտնվում է ԱՄՆ-ում։

Նա առայժմ խուսափում է ցուցադրել իր նորածին բալիկի լուսանկարը։ Օրերս Թագուհի Օհանյանը մի լուսանկար էր հրապարակել փոքրիկ Միկայի հետ, սակայն նկարում չի երևում Միկայի դեմքը։

Այսօր Թագուհի Օհանյանը ևս Միկայի հետ միասին մեկ այլ լուսանկար է հրապարակել, սակայն դարձյալ չի երևում փոքրիկ Միկայի դեմքը։

Թագուհի Օհանյանը շնորհավորել է Միկա Սայանին ծննդյան մեկամսյակի առիթով։ Շուշաննան ևս իր ինստագրամյան հարթակում հրապարակել է Միկայի լուսանկարը, սակայն այդ կադրում ևս չի երևում Միկայի դիմային հատվածը։

Նկատելի է միայն, որ փոքրիկն ունի շեկլիկ մազեր։ Շուշաննան լուսանկարը վերնագրել է հետևյալ կերպ․ «Իմ ամեն ինչ»։ Ստորև ներկայացված նյութի մեջ փոքրիկ ֆոտոպատմություն է Շուշաննայի մայրիկ դառնալու ժամանակահատվածից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: