«Նենց չեմպիոն եմ դառնալու, որ ամբողջ աշխարհ իմանա»․ Մխիթար Գրիգորյանի անցած հերոսական ուղին

Մխիթար Գրիգորյանը ծնվել է 2002 թվականի փետրվարի տասնչորսին։ Նա դեռ փոքրուց շատ սիրում էր սպորտը։ Մասնակցել է տարբեր մրցումների ու մեծամասամբ հաղթող ճանաչվել։ Վերջին գավաթը զինծառայության մեկնելուց առաջ է նվաճել։

Մխիթարը հաճախ է ասել. «Նենց չեմպիոն եմ դառնալու, որ ամբողջ աշխարհ իմանա»։ Զինծառայության մեկնելու համար Մխիթարը երկու տարի առաջ Ռուսաստանից հայրենիք էր վերադարձել։ Բանակ է զորակոչվել 2020 թվականի հուլիսի տասնյոթին։

Նա շատ էր հավանում զինվորական համազգեստը և հաճախ ասում էր․«Մենակ էս համազգեստի համար,արժե կյանք տալ»։ Սեպտեմբերի քսանյոթի Մխիթարը հոսպիտալում է եղել։ Երբ իմացել է պատերազմի լուրը, ձեռքին ամրացրած սիստեման անջատել է ու փախել գնացել ընկերների մոտ։

Հոկտեմբերի 6-ին Մխիթարը ոտքից վիրավորում էր ստացել, բայց շարունակել էր օգնել ընկերներին վիրավորներ տեղափոխելու հարցում։  Վերջին օրը Հադրութի Վանք գյուղի ձորից 25 հոգու փրկել է, բայց նա հետները չի գնացել,ասելով.«բա մյուս տղերքը»։ Հենց այդտեղ էլ անմահացել է Մխիթարը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: