Այսօր երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյանի ծննդյան օրն է

Այսօր լրանում է տաղանդավոր երգահան Դավիթ Ամալյանի քառասունյոթ տարին։ Դավիթ Ամալյանը ծնունդով Երևանից է, սովորել է Երևանի թիվ հարյուր հիմնական դպրոցում։ Դպրոցում սովորելու տարիներին ապագա երաժիշտը նաև երաժշտական նախնական կրթություն է ստացել։

Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Ա․ Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանի ջազային բաժինը։ Դրանից հետո երաժշտական ուսումնառությունը կատարելագործել է Կոնսերվատորիայի ժողնվագարանների բաժնում։

Դավիթ Ամալյանը մեր այն բացառիկ երաժիշտներից է, որ ակտիվորեն մասնակցել է Արցախյան առաջին պшտերազմին։ Նա ապրել և ապրում է հայրենանվեր կյանքով։ Երաժշտի հայրենասիրությունը փոխանցվել է նաև նրա որդուն, ով էլ մասնակցել է Արցախյան երկրորդ պшտերազմին՝ զոհելով ամենաթանկը՝ կյանքը։

Չնայած որդու կորստյան անասելի մեծ ցшվին՝ Դավիթ Ամալյանը շարունակում է իր հայրենանվեր գործունեությունը՝ առիթների դեպքում նշանավորելով ու անմահացնելով մեր թանկ նահատակների հիշատակը։

Դավիթ Ամալյանը ավելի քան վաթսուն երգերի հեղինակ է։ Նա է հեղինակել նաև սպարապետին նվիրված «Արծվաբույն» պիեսը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: