Այսօր անմահացած հերոս Մարգար Հովհաննիսյանի ծննդյան օրն է․ ճանաչենք մեր հերոսներին

Մարգար Հովհաննիսյանն այսօր կբոլորեր ծննդյան քսանամյակը։ Նա ծնվել է 2001 թվականի փետրվարի երեքին՝ Շիրակի մարզում գտնվող Կրшկասար բնակավայրում։ Վահանի ընտանիքի երեք զավակներից միջնեկն էր Մարգարը։

Դպրոցն ավարտելուց հետո 2019 թվականի ամռանը՝ հուլիսի տասնհինգին, Մարգարը բանակ է զորակոչվում։ Մինչ բանակ զորակոչվելը Մարգարը հասցնում է ընդունվել Շիրակի պետական համալսարան։ Նա «Նախնական զինվորական պատրաստություն» բաժնի սան էր։

Զինծառայության անցնելով՝ Մարգարը նախ ծառայության սկզբնական շրջանն անց է կացնում Արմավիրում։ Հետո զինծառայությունը վեց ամիս անց շարունակում է Արցախի Ցոր համայնքի զորամասերից մեկում։

Սեպտեմբերի քսանյոթից հետո, երբ սկսվել է պատերազմը, Մարգարն ընկերներից հետ տեղափոխվել է Մատաղիս։ Այստեղ մասնակցում է ընթացիկ թեժ մարտերին։

Զինծառայության ընթացքում մեխանիկ ու վարորդ Մարգարը անմահանում է հեկտեմբերի հինգի թեժ մшրտերի ժամանակ։

Մարգարն իր սխրանքով հավերժորեն մնալու է հայոց պաշտպանական մшրտերի պատմության փառավոր էջերում՝ որպես անմնացորդ նվիրյալ ու խիզախ զինվոր։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: