«Մամ, հիշի՛ր՝ միշտ քո հետ եմ». հայ զինվորին ու արցախյան պատերազմում անմահացած հերոսներին նվիրված գեղեցիկ երգ

Այս օրերին շատ ստեղծագործողներ իրենց գործունեությամբ փորձում են թեթևացնել պшտերազմի հետևանքով առաջացած ցավն ու կսկիծը: Նրանք իրենց ստեղծագործություններով մեկնաբանելի են դարձնում շատերի ապրումները՝ փոխանցելով հոգու խորքում զգացածը:

Հայ մայրերի, զինվորների ապրումների, մտորումների մասին գեղեցիկ երգ է ներկայացրել Դավիթ Վարդանյանը: Երգը վերնագրված է «Տուն եմ գալիս, մա՛մ»:

Երգը սկսվում է զինվոր որդու հոգու խոսքերով: Նա հորդորում է մորը չվհատվել՝ ասելով «Ամուր գրկում եմ քեզ, մա՛մ», «Մամ, հիշի՛ր՝ միշտ քո հետ եմ», «Տուն եմ գալիս, մա՛մ» և այլ հուսադրող, մխիթարող արտահայտություններ:

Գեղեցիկ երգի խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է, իսկ երաժշտությունը հեղինակել է Դավիթ Վարդանյանը: Դավիթ Վարդանյանն այս գործը նվիրել է արցախյան վերջին պшտերազմում զոհված իր բոլոր ընկերներին, մեր անմահացած հերոս նահատակներին, առհասարակ բոլոր հայ զինվորներին:

Դավիթ Վարդանյանի գեղեցիկ, հուզիչ նոր երգը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!