Ինչպե՞ս է դասավորվել հայտնի «Վшյրի հրեշտակ» հեռուստասերիալի դերասանների կյանքը քսան տարի անց․ բացառիկ մանրամասներ

Քսան տարի առաջ ռուսական հեռուստաէկրանից հեռարձակվող «Վшյրի հրեշտակ» ռեյտինգային հեռուստասերիալը հիմա էլ մեծ սիրով ու նոստալգիկ զգացողություններով է հիշվում։

Ֆիլմի հիմնական գործողությունները ծավավում էին երիտասարդ հերոսուհի Միլագրոսի շուրջը, ում դերը կերպավորել է քսանմեկամյա Նատալյա Օրեյրոն։ Չնայած բավականին երիտասարդ տարիքին՝ Նատալիան այդ ժամանակ արդեն իսկ ուներ անցած բավականին խոստումնալից ճանապարհ։

Երիտասարդ դերասանուհին կայացման փայլուն ճանապարհ էր անցնում ոչ միայն դերասանական ոլորտում, այլ նաև երաժշտական։ Նա 2001-ին ամուսնացավ ռոք երաժիշտ Ռիկարդո Մոլոյի հետ: 2012-ին զույգը ունեցավ որդի ՝ Մերլին-Աթաուլպա:

Կապուտաչյա կրքոտ երիտասարդ Իվոյի կերպարում Ֆակունդո Արանան էր հանդես գալիս։ Այժմ Ֆակունդոն իրեն նվիրել է երաժշտական ​​կարիերային և ելույթ է ունենում իր The Blue Light Orquestra խմբի հետ, որի ղեկավարն ինքն է:

Դերասանը գործնականում այլևս հանդես չի գալիս ֆիլմերում, բայց երկրպագուներին պարբերաբար ուրախացնում է նոր հոլովակներով:

2007-ին Ֆակունդոն ամուսնացել է արգենտինացի հայտնի մոդել և հեռուստահաղորդավարուհի Մարիա Սուսինիի հետ, զույգը երեք երեխա ունի:

 

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!