Ահա թե ինչպես է Մարգարիտա Սիմոնյանը շնորհավորել սկեսուրի ծննդյան տարեդարձը

Այսօր Տիգրան Քյոսայանի մայրիկի ծննդյան տարեդարձն է: Լաուրա Գևորգյան-Քյոսայանը հունվարի քսանութին բոլորել է ծննդյան ութսուներկու տարին: Նա մասնագիտությամբ դերասան է և բավականին հաջողված կերպարներ է կերտել ժամանակին:

Լաուրա Գևորգյանը ծնվել է Երևանում, ավարտել Թատերական ինստիտուտը: Նա հանդես է եկել տարբեր ֆիլմերում, ինչպես ՝ «Տղամարդիկ», «Երբ գալիս է սեպտեմբերը», «Հուսո աստղ» և այլն: Ամուսնացել է հայտնի ռեժիսոր Էդմոնդ Քյոսայանի հետ՝ ունենալով երկու որդի՝ Դավիթը և Տիգրանը:

Հանրահայտ լրագրող Մարգարիտա Սիմոնյանը, ով Լաուրայի երկրորդ որդու երկրորդ կինն է, իր ինստագրամյան հարթակում շնորհավորել է սկեսուրին ծննդյան օրվա առիթով՝ նրան անվանելով թագուհի, սիրելի, ոսկե սկեսուր:

Մարգարիտան իր երախտագիտությունն է հայտնել սկեսուրին՝ Տիգրանի նման տղա ունենալու համար, շարունակ իրենց կողքին լինելու, իրենց տան ոգին դառնալու, իրենց սովորեցնելու, իրենցով հպարտանալու և շատ այլ արժեքավոր իրողությունների համար:

Մարգարիտան նշել է, որ սկեսուրն օրինակ է իր աղջիկների ու իր համար: Խոստովանում է, որ ընտանեկան հավաքույթներին ու երեկոներին Լաուրան իր ներկայությամբ զարդարում է իրենց կյանքը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: