Այսօր անմահացած հերոս, տաղանդավոր քամանչահար Մհեր Փոթոյանի ծննդյան օրն է. ճանաչենք մեր հերոսներին

Այսօր անմահացած հերոս Մհեր Փոթոյանի ծնդյան օրն է: Նա ծնվել է Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքում։ Տեղի միջնակարգ դպրոցում ուսումնառությանը զուգահեռ սովորել է արվեստի դպրոցի՝ ստանալով քյամանչայի դասեր:

Մհերն իր երաժշտական ուսումնառության տարիներին բազում պատվոգրերի, մրցանակների ու գովասանագրերի է արժանացել: Զուգահեռ հանդես է եկել համերգներով, ինչպես նաև մենահամերգով: Մհերի մենահամերգը տեղի է ունեցել Նարեկացի արվեստի միությունում:

Մհերն ստացել է երաժշտական բազմաշերտ ու բազմաբովանդակ կրթություն՝ հանդես գալով երիտասարդական աշուղական անսամբլներում: Հետագա տարիներին Մհերը կատարելագործել է երաժշտական կրթությունը՝ սովորելով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։

Ապա դարձել է Նարեկացի նվագախմբի քյամանչահարը։ 2019 թվականին երիտասարդ, տաղանդավոր քամանչահարը, որն արդեն անցել էր բավականին բովանդակալից երաժշտական ուղի և ուներ փայլուն ապագայի հեռանկար, զորակոչվում է բանակ:

Նրա զինծառայության ժամանակ սկսվում է Արցախյան վերջին պատերազմը, որն էլ, ցավոք սրտի, տարավ նաև տաղանդավոր ու խոստումնալից քամանչահարին:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: