Հոգևոր ու պետական այրերը Եռաբլուրում են. տեսանյութ և այլ մանրամասներ

Ինչպես հայտնի է, այսօր հայ ժողովրդի և մեր երկրի պետականության համար առանցքային օրերից է: Այսօր համայն հայությունը նշանավորում է հայկական բանակի ձևավորման քսանիննամյակը: Օրվա տրամադրության և տոնի խորհրդի առումով երբևէ այսքան ցավ ու թախիծ չի եղել:

Առավոտից մեր հոգևոր ու պետական այրերը այցեր են կատարում Եռաբլուր, որտեղ հանգչում են մեր բանակը կերտողների, այն ամուր ու կանգուն պահողների շիրիմները:

Վաղ առավոտյան Ն. Փաշինյանի մամլո խոսնակը լուսանկարի հրապարակումով տեղեկացրեց, որ վարչապետը խորհրդարանի ղեկավարի և այլ այրերի հետ այց է կատարել Եռաբլուր՝ իր հարգանքն ու խոնարհումը մատուցելու մեր անմահ հերոսներին:

Այնուհետև Եռաբլուր են այցելել մեր հոգևոր առաջնորդները՝ Գարեգին Երկրորդի գլխավորությամբ: Շնորհավորական ու գնահատանքի խոսքերով են հանդես եկել նախագահը, խմբակցությունների ու կուսակցությունների ղեկավարներ, բանակի դերն ու նշանակությունը կարևորող անձինք:

Օրվա ընթացքում հավաք է նախատեսվում նաև Հանրապետության հրապարակում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: