«Քոչարյանի հարցազրույցի հիմնական թեզերը»

Հարութ Ուլոյանը գրում է. «Քոչարյանի հարցազրույցի հիմնական թեզերը. 1. Վերջին պшտերազմը գործարքային` պարտությունը իշխանությունների կողմից պլանավորած պшտերազմ էր:

Քոչարյանը, փաստորեն, վերջնականապես որդեգրում է քարոզչական տվյալ գիծը, հուսալով, որ այն, կրելով ավելի պարզամիտ բնույթ, հնարավարություն կտա գրավել շատ ավելի լայն զանգվածների ուշադրությունը:

2. Մենք վերածվել ենք Ռուսաստանի պրոտեկտորատի: Արևմուտքի լռությունը ամենալավ ցուցիչն է, թե ով ինչ շահեր է հետապնդում: Մի կողմից Քոչարյանը, իբր, փորձում է Հայաստանի ինքնուրույնության հարցը բարձրացնել, մյուս կողմից, ըստ էության, իրականացնում է հակաարևմտյան քարոզ` Ռուսաստանին ևս մի ավելորդ անգամ սիրաշահելու նպատակով:

3. Լեգիտիմ ճանապարհով իշխանափոխություն իրականացնելու պլանը իշխանական 20-25 պատգամավորներին «հայրենասիրական մղումներով» պոկելն էր: Քոչարյանը մինչ այժմ ակտիվ չի եղել, քանի որ չի ցանկացել այդ պատգամավորներին վախեցնել «իր սրով»: Ամեն դեպքում Քոչարյանը մասնակցելու է առաջիկա ընտրություններին և «կրելու» է:

Քոչարյանը, ըստ էության, ընդունում է, որ իրենց չի հաջողվել «լեգիտիմ ճանապարհով» իշխանություններին սեփական օրակարգը պարտադրել: Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնելով, Քոչարյանը, ըստ էության, առաջին հերթին ձեռնոց է նետում ոչ թե իշխանություններին, այլ` 17մինուս խմբակին, որի ձևավորման գործում նաև ինքն է մեծ ներդրում ունեցել:

17մինուս խմբակն այժմ ստիպված պիտի լինի տեղավորվել այդ օրակարգի շրջանակներում: Խմբակը կամ պիտի ընդունի Քոչարյանի օրակարգը, կամ պիտի մրցի նաև Քոչարյանի հետ: Հակառակ դեպքում` վերջնականապես կկազմաքանդվի ու ստիպված կլինի վերադիրքավորվել»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: