Ուշագրավ իրողություն Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Երևանյան փողոցներում հաճախ կարելի է տեսնել ինքնատիպ անահատականությունների, ովքեր ներկայացնում են որևէ մշակութային իրողություն՝ այդպիսով ստեղծելով յուրահատուկ ու գեղեցիկ կոլորիտային միջավայր: Անհերքելի է, որ մեր օրերում քաղաքում և Հայաստանի բոլոր վայրերում համընդհանուր տխրություն ու թախիծ է տիրում:

Իրանահայ լրագրող Ջորջ Աբրահամյանը մի գեղեցիկ և ուշարժան տեսանյութ է հանրայնացրել, որը նկարահանել է Երևանում՝ Հանրապետության հրապարակում:

Տեսանյութում մի կին նստել է հրապարակի նստարաններից մեկին և ակորդիոն է նվագում՝ զուգահեռ երգելով: Նա միջին տարիքից մի քիչ բարձր, բարետես արտաքինով տիկին է, որ փորձում է բարձրացնել անցորդների տրամադրությունը, ուրախացնել մարդկանց:

Հաշվի առնելով ներկայիս մռայլությունն ու մարդկանց սթրեսային վիճակը՝ տիկնոջ նպատակը բավականին տեղին և արդարացված է, քանի որ մշակույթը, երաժշտությունը և միմյանց հանդեպ հոգատարությունը կարող են նպաստել իրավիճակի և առկա դժվարությունների հաղթահարմանը:

Ջորջ Աբրահամյանի հանրայնացրած ուշագրավ, տրամադրություն բարձրացնող տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: