«Ողջ կմնաք, մենք լիքը անելիք ունենք». անմահացած հերոս Արսեն Գրիգորյանի վերջին խոսքերը.ճանաչենք մեր հերոսներին

Արսեն Գրիգորյանը ծնվել է 2001 թվականի հունվարի տասներեքին: Արսենը մեծացել է Մարտակերտում, որտեղ տարիներ առաջ Ճարտարից տեղափոխվել ու բնակություն էր հաստատել Գրիգորյանների ընտանիքը:

Դպրոցական կրթությունը ստանալուց հետո Արսենը զորակոչվել է բանակ: Մեծանալով հայրենասիրական միջավայրում՝ Արսենը ցանկանում էր շարունակել սիրելի հայրիկի գործը, իսկ հայրը հետախույզ էր:

Արսենը շատ էր սիրում սպորտը: Նա զբաղվում էր սպորտով ու երազում էր դառնալ ֆիզկուլտուրայի կամ ՆԶՊ-ի մասնագետ: Նրան մշտապես հիացրել և առաջնորդել են մեր ազգային հերոսները, նրանց մասին հերոսական պատմությունները:

Արսենին հարազատները ճանաչում ու սիրում են որպես մարդկային բարձր որակների տեր երիտասարդի, ում մասին անհնար է խոսել անցյալ ժամանակով: Ծնողների հետ հեռախոսով խոսելիս պшտերազմի օրերին Արսենը հուսադրող խոսքեր է ասել:

«Ողջ կմնաք, մենք լիքը անելիք ունենք»,- հեռախոսազրույցների ժամանակ ծնողներին ասել է Արսենը: Ցավոք, նա էլ միացավ մեր անմահացած հերոսներին:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: