Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, թե ովքեր և ինչպես կարող են մեկնել Ռուսաստան առաջիկայում

Այսօր կառավարական ընթացիկ նիստի ժամանակ, ի թիվս բազում էական ու հրատապ հարցերի, քննարկվել է նաև Հայաստանից Ռուսաստան մեր քաղաքացիների մեկնման հարցի մանրամասները: Այս հարցը շատ է հետաքրքրում Ռուսաստան մեկնող քաղաքացիներին, քանի որ նրանք արդեն մեկ տարի է, հնարավորություն և իրավունք չունեն մեկնելու:

Մանրամասնորեն ներկայացնելով Ռուսաստան մեկնելու ընթացակարգը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մեկնման հնարավորությունը կայացվել է ՀԱՊԿ համագործակցության շնորհիվ:

Ն. Փաշինյանը նաև ասել է, որ որոշումը կայացվել է հայկական կառավարության առաջարկով: Ռուսաստան մեկնել ցանկացող մեր քաղաքացիները պետք է մոտենան համապատասխան բուժհաստատություններ և հանձնեն անհրաժեշտ թեստը, որով կստուգվի վիրուսի առկայությունը կամ բացակայությունը տվյալ քաղաքացու մոտ:

Հետո տվյալ քաղաքացին իր հանձնած թեստի պատասխանը հնարավորություն կունենա ստանալ իր հեռախոսահամարին՝ ՍՄՍ նամակի տեսքով: Նրանք կարող են մեկնել փետրվարի մեկից սկսած:

Կառավարական նիստի այս և մյուս հարցերի մանրամասն քննարկումներին կարող եք հետևել ստորև կցված ուղիղեթերային նյութի մեջ:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: