«Իմ տղան Օմարում էր». ի՞նչ է պատմում երգահան Ռուբեն Հախվերդյանը

Հայտնի և քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող երգահան Ռուբեն Հախվերդյանը խոսել է այն իրավիճակի մասին, որը հիմա տիրում է մեր տարածաշրջանում: Նա համարում է, որ ներկայիս համաձայնագրով պարտադրված սահմանները հակառակորդ կողմը գծել է քարտեզին դեռ երեսուն տարի առաջ:

Նա սարքովի է համարում նաև այն իրողությունը, որ Սերժ Սարգսյանն իշխանությունը փոխանցել է Նիկոլ Փաշինյանին: Ռ. Հախվերդյանը չի ընդունում «ընդդիմություն» հասկացողությունը ներկայիս վիճակով: Նա այդ գործիչներին ընդդիմություն չի համարում:

Երգահանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համաձայնագիրը, սակայն հավասարաչափ պատասխանատու և մեղավոր են նաև մյուս գործիչները: Նա համարում է, որ հիմա իշխանություն չկա մեր երկրում:

Երգահանը մեր պայքարը համարում է Հայրենական պшտերազմ՝ ընդդեմ աշխարհի: Ներկայումս ակտիվ և ոչ այնքան էլ ակտիվ, բայց հայտնի գործիչներին Ռ. Հախվերդյանը համարում է մեռած ապլիկացիաներ: Նրա ամբողջական խոսքը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: