Անմահացած հերոս Արմեն Արշակյանի հուզիչ պատմությունը. ճանաչենք մեր հերոսներին

Արմեն Արշակյանը ծնվել է 1991 թվականի հուլիսի տասնհինգին: Դպրոցական կրթություն ստանալուց հետո նա զորակոչվել է բանակ՝ զինծառայության անցնելով Շամշադինի քաղաքներից Բերդի զորամասերից մեկում:

Արմենը արցախյան վերջին պшտերազմի լուրն իմանալուց հետո առաջին արձագանքողներից և ճակատ մեկնելու ցանկություն հայտնողներից է եղել: Նա առանց հապաղելու մեկնել է Արցախ: Արմենն Արցախ ուղևորվող ավտոբուս է նստել սեպտեմբերի քսանիննին:

Տեղ հասնելուն պես նա զանգել է և հարազատներին տեղյակ պահել, որ հասել է տեղ: Այնուհետև Արմենից հեռախոսազանգ այլևս չի եղել, սիկ հոկտեմբերի յոթին հարազատները իմացել են Արմենի զոհվելու մասին ցավալի լուրը:

Արմենին հարազատները և մտերիմները ճանաչում ու հիշում են որպես բացառկ ազնվության ու նվիրվածության չափանիշ, կենսասեր ու կենսախինդ երիտասարդ, ով ապրում էր հայրենիքը և ընտանիքը սիրելու վեհ գաղափարներով:

Արմենի մասին դեռ շատ է խոսվելու՝ որպես խիզախ ու անպարտ հայորդու փայլուն օրինակ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: