Այսօր տաղանդավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է. մանրամասներ կոմպոզիտորի կյանքից

Այսօր տաղանդաշատ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը բոլորում է ծննդյան ութսունհինգ ամյակը: Նա ծնվել է Բեյրութում և ընդամենը մեկ տարեկան է եղել, երբ ընտանիքը որոշել է գալ և բնակություն հաստատել հայրենիքում:

Հայրենիքում ընտանիքը բազում դժվարություններ և սոցիալական խնդիրներ է ստիպված լինում հաղթահարել, ինչպես այդ դժվարին տարիներին շատերը: Երաժիշտն այդ ծանր օրերի հետ կապված բազմաթիվ հիշողություններ ունի, որոնք կապված են նաև իր քրոջ՝ Արաքս Մանսուրյանի հետ:

Սակայն այդ դժվարությունները չեն խոչընդոտում, որ ապագա կոմպոզիտորը պատշաճ երաժշտական կրթություն ստանա:

Նա հայ երգարվեստի պատմության մեջ մտել է որպես երաժշտական նորարարություններ ու հետաքրքիր լուծումներ ներմուծած երաժիշտ:

Տիգրան Մանսուրյանը բազմաթիվ արժեքավոր գործեր է ստեղծել հայ մեծանուն դասականների ստեղծագործությունների հիման վրա: Նրա գործերը հնչել և հնչում են բազմաթիվ ֆիլմերում:

Ընդ որում, Տիգրան Մանսուրյանի գործերը գրավում են ոչ միայն հայազգի ֆիլմարտադրողներին, այլ նաև օտարազգի հեղինակավոր ֆիլմարտադրողներին:

Рейтинг
( 9 оценок, среднее 3.89 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: