Ալադի կեֆիրով․ գաղտնիքներ իդեալական Ալադիներ թխելու համար

Առաջարկվում է Ալադի պատրաստելու նոր եղանակ, որն ունի պատրաստման որոշակի գաղտնիքներ, ինչի շնորհիվ էլ անչափ նրբահամ ու եթերային է ստացվում այս տարբերակով թխված Ալադին:

Թաց ու չոր բաղադրիչները նախ առանձին իրար միավորել, հասցնել համասեռության, հետո արդեն համասեռ երկու բաղադրիչներն էլ իրար միավորենք՝ ստանալով խմոր, որը ոչ այնքան թանձր է, ոչ այնքան ջրալի: Ալադի պատրաստելու կարևոր գաղտնիքներից մեկը խմորի մեջ մածունը կեֆիրով փոխարինելն է: Բացի այդ, կարևոր է կեֆիրն օգտագործել գոլացված վիճակում:

Սոդան խմորին ավելացնել վերջում: Խմորը եփելուց առաջ այլևս պետք չէ խառնել:

Ճիշտ կլինի խմորը թողնել մի որոշ ժամանակ, որ հանգստանա: Տապակման տարրա ընտրելիս նախապատվությունը տալ չուգունե կամ առհասարակ հաստ պատեր ունեցող թավային:

Գդալ առ գդալ լցնելով խմորը տապակվող բուսայուղի մեջ՝ կարմրացնելով երկու կողմն էլ: Վերջում կարելի է նաև քերած պանիր տարածել տապակվող Ալադիի վրա:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: