Ուշագրավ. թուրք նախկին պատգամավորը պնդում է, որ Ջո Բայդենի ընտանիքը Ամերիկա է գաղթել Երևանից. մանրամասներ

ԱՄՆ նոր նախագահի երդմնակալությունից հետո մինչ  հայկական միջավայրում սպասում են նրա գործունեության ուղղվածության դրսևորումներին, թուրքական միջավայրում արդեն սկսել են նրա ծագման մասին հայտարարություններ անել, սակայն դեռ ենթադրությունների տեսքով:

Թուրքական «Արդարություն ու զարգացում» կուսակցության ներկայացուցիչներից Օրհան Միրօղլուն, ով նախկինում պատգամավոր է եղել, ժամեր առաջ իր թվիթերյան հարթակում գրել է, որ ունի տեղեկություն այն մասին, թե ԱՄՆ նոր նախագահը քրդական ծագում ունի: Նա գրել է, որ այդ տեղեկությունն իրեն հայտնել է ընկերը:

Չնայած ինքը՝ Միրօղլուն, կասկածի տակ է դնում այդ վարկածը և նշում, որ դժվար չէ կռահել նման տեղեկությունների նպատակը, սակայն այնուամենայնիվ հայտնում է, որ ընկերջն ասել են, թե Բայդենի իսկական անունը Չիմոյե Բահաթթին Աղա է:

Ըստ տեղեկության՝ նա սերում է քրդական ընտանիքից, որն Ամերիկա է գաղթել Երևանից և ծագումով Բիրուկի ցեղից է: Այս տեղեկությունը տեղ է գտել նաև թուրքական ahvalnews.com լրատվականում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: