Ահա թե ինչպիսի բացառիկ վիրահատություն է կատարել հայազգի բժիշկը Ֆրանսիայում

Ֆրանսիական լրատվամիջոցները բավականին ակտիվորեն տեղեկություն են հրապարակում այն մասին, որ Ֆրանսիայի Լիոն քաղաքի հիվանդանոցներից մեկում կատարվել է բացառիկ ու աննախադեպ վիրահատություն:

Բարդ վիրահատության արդյունքում հնարավոր է եղել մարդուն փոխպատվաստել զույգ վերջույթներ՝ ամբողջական ձեռքեր: Վիրահատությունն անցել է բարեհաջող ու արդյունավետ: Այն տևել է շուրջ տասնհինգ ժամ, սակայն իր հաջող ելքով միանգամայն արդարացրել է սպասելիքները:

Այս բացառիկ վիրահատության իրականացնողը հայազգի տաղանդավոր բժիշկ Արամ Ղազարյանն է, ով հանդիսանում է Լիոնի Էդուաղդ-Էղուա հիվանդանոցի օրթոպեդիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչը: Նրա կատարած բարդագույն վիրահատությունն աշխարհում առաջինն է իր տեսակի մեջ որպես այդպիսին:

Վիրահատությունից հետո նա որոշ մանրամասներ է ներկայացրել լրատվամիջոցներին՝ բացատրելով, որ այս վիրահատության արդյունքում կատարվող փոխպատվաստումն ունի որոշակի սահմանափակումներ և ռիսկեր, բարդություններ:

Այս աննախադեպ վիրահատության հաջող իրականացումը մեծ հետաքրքրություն է առաջ բերել ոչ միայն ֆրանսիական միջավայրում, այլ նաև ամբողջ աշխարհի առաջատար բժշկական կազմակերպություններում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: