Ահա թե ինչպիսի ուշագրավ ու հուզիչ նյութ է պատրաստել Եվրոպական Ազատություն ռադիոկայանը վերջերս նշանադրված Վարազդատի և Սոնայի մասին

Եվրոպական Ազատություն ռադիոկայանը մի ուշագրավ և անչափ հուզիչ նյութ է պատրաստել վերջերս նշանադրված Վարազդատ Սանեյանի ու Սոնա Խաչատրյանի մասին:

Նյութի մեջ նշվում է, որ քսանյոթամյա Վարազդատը ստիպված է եղել եղբորը խնդրել նշանադրության մատանի դնել նշանածի մատին, քանի որ ինքը կորցրել է իր ձեռքերը Ադրեբեջանի դեմ մղվող պատերազմի ժամանակ:

Նյութի մեջ կադրեր են նորապսակների նշանադրությունից, խոսում են Սոնան, Վարազդատը, Վարազդատի մայրը: Ապա նշվում է, որ երիտասարդը գումար է հավաքում, որպեսզի կարողանա արհեստական վերջույթներ ձեռք բերել:

Հատկանշական է, որ այս նյութի ներքո բավականին հետաքրքիր մեկնաբանություններ են ծավալվել տարբեր ազգերի ներկայացուցիչների կողմից: Շատերը զույգին երջանկություն են մաղթել՝ նշելով, որ Վարազդատը մեծ գործ է արել հայրենիքի համար:

Բազմաթիվ են ադրբեջանցիների արձագանքները: Նրանք իրենց մեկնաբանություններում դարձյալ անդրադարձել են իրենց տարածքները գրավելու փաստին և նշել, որ դա չէր կարող իր հետևանքը չունենալ:

Ադրբեջանցիների նման արձագանքը քննադատության է արժանացել:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: