ԱՄՆ նորընտիր նախագահի ջերմ վերաբերմունքը կնոջ հանդեպ և հայկական բրենդի ընտրությունը. մանրամասներ ԱՄՆ նախագահի երդմնակալությունից

Ինչպես հայտնի է, նախորդած ժամերի ընթացքում Ամերիկայում կարևոր իրադարձություն տեղի ունեցավ: Իրականացավ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը, որին մասնակցում էին շատ-շատերը:

Գլխավոր դերերում, ինչպես հասկանալի է, Ջո Բայդենն էր ու իր տիկինը: Նրանք երկուսն էլ հրաշալի տեսք ունեին տոնական արարողության ժամանակ: Նորընտիր նախագահը մի առանձին հրապարակում է նվիրել կնոջը՝ Ջիլլիին, սիրո խոստովանություն անելով և շնորհակալություն հայտնելով նրան՝ նվիրվածության համար:

Հատկանշական է, որ նախագահական երդմնակալության գլխավոր դեմքերի հագուստների ընտրությունը կատարվել էր հայկական բրենդից, որը կոչվում է «Մարգարյան»:

Այս բրենդի ստեղծման ակունքներում կանգնած է Բենիամին Մարգարյանը, ով աստղաֆիզիկոս է և ում անունով էլ կոչվել է բրենդը: Բրենդի հիմնադիրը Ալեքսանդրա Օ՛Նեյլն է. բրենդն ունի չորս տարվա պատմություն:

Ամերիկայի նախագահի տիկնոջ՝ Ջիլլիի ընտրությունը կանգ է առել կապույտ գույնի վրա, իսկ այդ գույնը վստահություն, կայունություն և համարձակություն է խորհրդանշում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: