Ահա թե ինչու է Լուսինե Թովմասյանը դուրս եկել «Բարի լույս» հեռուստածրագրից. մանրամասներ

Գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը, ով արդեն չորս տարի է Արմենիա հեռուստաընկերության առավոտյան հեռուստահաղորդման շրջանակներից ողջունում է բոլորին՝ վարելով ժամանցային ծրագիր, դուրս է եկել ծրագրի հաղորդավարական կազմից:

Լուսինեն իր դուրս գալու մասին հայտնել է անձամբ՝ իր ինստագրամյան հարթակում: Նա հարց ու պատասխանի շրջանակներում մանրամասնել է հաղորդավարական կազմից դուրս գալու պատճառների մասին:

Գեղեցկուհին նշել է, որ պատճառն այն է, որ լրացել է հեռուստաընկերության և իր կնքած պայմանագրի ժամանակը:

Այս պահին նա այլ առաջարկներ է ստացել այլ նախագծերից, իսկ «Բարի լույս»-ին դարձյալ միանալու ծրագրերի մասին նա չի խոսել, չնայած չի էլ բացառել նաև այդ հավանականությունը հետագայում:

Լուսինեն նաև նշել է, որ առաջիկայում պատրաստվում է պատմել, թե ինչ նոր նախագծի մեջ է հանդես գալու:

Հայտնի է նաև, որ դեռևս «Բարի լույս»-ում նոր հաղորդավարի համալրում չկա: Իսկ թե ո՞վ է փոխարինելու Լուսինե Թովմասյանին այս հեռուստանախագծի շրջանակներում, դեռևս հայտնի չէ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: