Կաթով ու սուրճով ստացվող շոկոլադե անչափ համեղ ու հեշտ ստացվող տորթ. տեսանյութ

Կաթի ու սուրճի հավելումով ստացվող այս շոկոլադային տորթը ձեզ կգերի իր ինքնատիպ տեսքով ու համեղ բաղադրությամբ: Իսկ ստանալու համար հարկ է ունենալ.

Սկզբում նախապատրաստել փոշեբաղադրիչները, հետո հեղուկները միավորել, որն էլ պետք է ավելացնենք փոշեբաղադրիչների նախապատրաստած խառնուրդի վրա:

Այս խառնուրդի արդյունքում ստացված մասսան փոխադրել ջեռոցաման՝ մակերեսը հարթեցնելով: Փխվելուց հետո թողնել՝ սպասելով սառելուն: Սա հետո պետք է շերտատենք:

Իսկ մինչ այդ նշված չափով սերուցքային կարագը հալեցնել ու մեջը մի քիչ ալյուր տապակել: Հետո ալյուրը կաթի հավելումով բացենք՝ ստանալով մածուցիկ զանգված: Սա ցելաֆոնե թաղանթով ֆիքսել՝ թողնելով սառչի: Հետո այս մասսայով պետք է միավորենք շերտատված կտորները:

Առանձին ամանի մեջ շաքարին ավելացնել լուծված ուրճով պատրաստված սրճային հեղուկ, ապա նաև ժելատին: Այս հեղուկային խառնուրդը ևս եռացնել ու սառեցնել: Սա տեղավորել ծաղկենման ձևատարայի մեջ, իսկ արդյունքը տեղադրել տորքի մակերեսին:

Տորթի պատրաստման այս եղանակի քայլաշարին առավել մանրամասնորեն կարող եք ծանոթանալ ստորև բերված նյութի մեջ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: