Լևոն Քոչարյանը պատմել է, թե որտեղ է եղել պատերազմի ժամանակ և ինչ է արել

Երկար դադարից հետո այսօր դարձյալ վերսկսվել է Ռ. Քոչարյանի գործով դատավարությունը, որին ներկայացել է մեղադրյալը: Դատարանի բակում հավաքվել են նաև մարդիկ, ովքեր սատարում են նախկին նախագահին, ով այժմ մեղադրյալ է:

Հավաքվածները Ռ. Քոչարյանին «Հերոս» բացականչություններով են դիմավորել: Մինչ ընթացել է դատական նիստը, Ռ. Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, պատմել է, թե որտեղ է գտնվել պшտերազմի ժամանակ և ինչով է զբաղվել:

Նա ասել է, որ այդ ընթացքում ինքը կամավորագրվել է՝ միանալով չորրորդ պաշտպանականին: Նա նաև նշել է, որ այդ ընթացքում հասցրել է բազմաթիվ ուշագրավ իրողությունների ականատես լինել: Նա պատմել է, որ Արցախի նախագահը չի ցանկացել հանդիպել իր հայրիկին:

Լևոն Քոչարյանը խոսել է նաև բանակի սպառազինության մասին՝ նշելով, որ իր ծառայության տարիներին (2008 թվականին) բանակը բավականին զինված է եղել և բացի թվաքանակից ոչնչով չի տարբերվել հակառակորդի բանակից:

Մանրամասները՝ կից բերված նյութի մեջ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: