«Ժեխը Նաիրա Զոհրաբյանի…» ինչպե՞ս են սյունեցիներն արձագանքում Ն. Զոհրաբյանի որակավորմանը

Ինչպես հայտնի է, այսօր նախատեսվում էր Վազգեն Մանուկյանի և այլ քաղաքական դեմքերի այցելություն Սյունիք: Սյունեցիները, իմանալով այդ մասին, փակել են մարզ մտնող ճանապարհը: Նրանց հետ անմիջական շփման մեջ են մտել ԲՀԿ-ական որոշ ներկայացուցիչներ:

Սյունեցիները, օգտագործելով առիթը, իրենց վրդովմունքն են հայտնել այն բոլոր վիրավորանքների առիթով, որ մինչ այս հնչեցրել են տարբեր քաղաքական գործիչներ այս կամ այն առիթներով:

Նրանք հիշեցրել են այն բոլոր սխալ քայլերն ու հայտարարությունները, որոնք ժամանակին արվել են նրանց կողմից: Ճանապարհը փակող սյունեցիներից մեկը մասնավորապես դիմել է Նաիրա Զոհրաբյանին:

Հակադարձելով Ն. Զոհրաբյանի արդեն բավականին հայտնի դարձած ձևակերպմանը, ըստ որի ժողովրդական մի զանգված ժեխ է, սյունեցի մի երիտասարդ վրդովված ասում է, որ ժեխը ժողովրդին այդպես բնորոշոի նախնիներն են:

Վահե Էնֆիաջյանը տեղի ունեցածը արշավ է համարում: Սյունեցիների դժգոհությունները ներկայացնող մի դրվագ կարող եք դիտել ստորև բերված նյութի մեջ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: