«Ես չեմ ուզում կիսվել իմ պլանների մասին, սակայն շուտով դուք կլսեք իմ անունը ավելի բարձր.» Գևորգի վերջին գրառումը

Գևորգ Ջավախյանը ծնվել է 2001 թվականին Երևանում: Գևորգը դպրոցում ուսումնառության վերջին տարիներին հաճախում էր ռադիոտեխնիկայի դպրոց, որպեսզի դառնար կապավոր, բայց երբ զորակոչվում է բանակ, դառնում է տանկիստ:

Մինչ բանակ զորակոչվելը Գևորգին հաջողվում է մասնակիորեն իրագործել հայտնի դառնալու սեփական երազանքը: Նա նկարահանվում է սկզբում «Քարե դարդ» հայտնի սիթքոմում, իսկ հետո նրան նկատում են և հրավիրում նկարահանվելու նաև «Ոսկե Դպրոց» նախագծում։

Գևորգին հաճելի էր հայտնության փաստը. նա շատ էր սիրում, երբ նրան դրսում ճանաչում էին: Բանակ զորակոչվելիս ապագա զինվորն ավելի մեծ հայտնիություն ձեռք բերելու ծրագրեր ուներ: Այդ մասին է վկայում զինվոր դառնալուց առաջ Գևորգի արած վերջին գրառումը:

Նա գրել էր. «Ես չեմ ուզում կիսվել իմ պլանների մասին, սակայն շուտով դուք կլսեք իմ անունը ավելի բարձր»:

Գևորգի անունն այսօր անմահների շարքերում է. պшտերազմում նա հերոսացավ՝ խnցելով հակառակորդի 2-3 զրահատեխնիկա:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: