«Մանուկյան Վազգենը դարձել է «Խաթաբալայի» Մարքրիտը»

Ինչպես հայտնի է, երեկ Վ. Մանուկյանն այցելել է Գյումրի: Նրան գյումրեցիները ընդդիամանալով և դավաճանական որակումներով են ընդունել, ինչին ի պատասխան Վ. Մանուկյանը նրանց բոմժեր է անվանել, որոնց վճարել է գործող իշխանությունը:

Լ. Եղիազարյանը երեկ հանդես էր եկել քննադատական խոսքով՝ անընդունելի համարելով Վ. Մանուկյանի հնչեցրած որակումները գյումրեցիների հասցեին: Այսօր Լյովա Եղիազարյանը սարկաստիկ հրապարակում է արել:

Նա գրել է հետևյալը. «Մանուկյան Վազգենը դարձել է «Խաթաբալայի» Մարքրիտը։ Նրան խաբեությամբ էին ուզում պսակել, սրան՝ վարչապետ դարձնել։

Զամբախովի դերը ստանձնել է դաշնակցությունը, իսկ Իսայու դերը` «Հայրենիքը»։ Էս մարդիկ դժվար են հասկանում, որ քաղաքականության մեջ Վազգենը նույնքան տգեղ ու ծիծաղելի է, որքան Մարքրիտը կյանքում։

Նրան ժողովրդի վրա սաղացնել անհնար է։ Ժողովուրդը ընտրել է ու գիտի ում կընտրի։ Ինչ ձևով էլ հարդարեք Վազգենին, տակից երևալու է Մարքրիտի գեշ պատկերը»:

Рейтинг
( 1 оценка, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: