«Հիմա, ցավալիորեն, բացահայտ և թաքուցյալ ուղերձներով այդ կեղծ երազանքը փորձ է կատարվում ներդնել նաև մեր ենթագիտակցության մեջ»

Արդիական է դարձել թուրք-ադրբեջանական ժողովրդի հետ համագործակցության, առաջիկա հնարավոր առևտրի զարգացման մասին ծրագրերը: Այս առաջարկները տարատեսակ մեկնաբանությունների են արժանանում: Այս մասին իր կարծիքն է հայտնել նաև արևելագետ Վարդան Ոսկանյանը:

Նա գրում է հետևյալը. «Ամեն գնով «թուրքի հետ առևտրի երազանք» ունեցողներին պետություն և պետականություն պետք չէ։ Հիմա, ցավալիորեն, բացահայտ և թաքուցյալ ուղերձներով այդ կեղծ երազանքը փորձ է կատարվում ներդնել նաև մեր ենթագիտակցության մեջ։

Մինչդեռ նման «առևտրի» համար բավական է խառը կանաչու տաղավար բացել և դրանով ապահովել սեփական «երազանքի» իրականացումը՝ առանց մեր գլխին իբր իշխանություն խաղալու։ Հայաստանը, պատկերավոր ասած, երբեք «խառը կանաչու տաղավար» չի կարող լինել։

Այն կարող է զարգանալ միայն որպես հզոր ամրոց, որի անառիկությունից թշնամին պետք է ոչ միայն զգուշանա, այլ նաև սարսափի, որովհետև այդ ամրոցից կարող են ոչնչացվել հենց նրա «խառը կանաչու տաղավարները»»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: