«Երեկ սննդի փաթեթներ և որոշակի գումար տարանք մի ընտանիքի.» Լապշինն ուշագրավ տեսանյութ է հրապարակել

Ալեքսանդր Լապշինը, որ Հայաստանում է և տարատեսակ գործունեություն է ծավալում մեր երկրում, պարբերաբար այցելում է նաև արցախյան վերջին պшտերազմում զnհված կամ վիրավորում ստացած անձանց ընտանիքներին:

Հերթական այցելությունից հետո նա մի փոքրիկ տեսանյութ է հրապարակել՝ պատմելով իր տպավորությունների մասին: Բլոգերը գրում է. «Երեկ սննդի փաթեթներ և որոշակի գումար (միջինում 40-50 հազար դրամի մասին է խոսքը, նախկինում ավելին էր, բայց փողը վերջանում է) տարանք մի ընտանիքի, որտեղ տիրում է լիակատար հուսահատություն:

Ընտանիքի հայրը մահացել է հոկտեմբերին՝ Մատաղիսում, իսկ հետո մահացել է նրա եղբոր որդին, որի դին նույնիսկ դեռ չեն գտել: Սրտացավ տատիկ, երեխաներ, մահացածի կին, որոնք մնացել են առանց որդի, հայր, ամուսին:

Գիտեք, որ այս գրեթե 2 ամսվա ընթացքում մենք այցելել ենք վիրավորների և զոհվածների մոտ 100 ընտանիքի: Կան ընտանիքներ, որտեղ տեսնում եք, որ չնայած այն դժբախտությանը, որը կրել է ընտանիքը, նրանք շարունակելու ապրել:

Նրանք դիմավորում են մեզ, նույնիսկ սեղան են դնում, և մենք անհարմար ենք զգում: Բայց կան ընտանիքներ, որտեղ գոյություն չունի ոչ բարոյական, ոչ ֆինանսական ուժ: Նրանց աչքերում դատարկություն է: Ոչ ոք մեզ չի սպասում, ոչ ոք մեզ հետ իրականում չի խոսում:

Դուք ինչ-որ բան եք ասում մարդկանց, ուզում եք աջակցել նրանց, բայց նրանք գրեթե չեն արձագանքում և հասկանում եք, որ այստեղ ավելորդ եք, և որ չեք կարող փրկել ամբողջ աշխարհը: Մենք թողնում ենք սնունդը, թողնում բերված օգնությունը և հեռանում: Այս ամենը շատ տխուր է»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: