«Եթե ձեր նյարդերը կհերիքի, նայեք, եթե ոչ, ասեմ հետևյալը.»

Ռուբեն Կարոյանը, անդրադառնալով վերջերս լրագրողի և պատգամավոր Հայկ Սարգսյանի միջև տեղի ունեցած միջադեպին, գրում է. «Պատգամավորը խլեց միկրոֆոնը լրագրողի ձեռքից։ Եթե ձեր նյարդերը կհերիքի, նայեք, եթե ոչ, ասեմ հետևյալը: Չգիտեմ ով է այս պատգամավորը, չեմ էլ ուզում իմանալ։

Կարևորը, որ նա իրեն պահեց շատ ավելի կոռեկտ, քան գուցե ինքս կկարողանայի դիմանալ նման իրավիճակում։ Խոսքիս մեջ միտումնավոր չեմ օգտագործի «Լրագրող» արտահայտությունը, որ ակամա չվիրավորեմ իրական լրագրող գործընկերներիս, ծանոթներիս, կոլեգաներիս, ովքեր խստագույնս պահում են լրագրողական էթիկան:

Ողբալ կարելի է լրատվական դաշտում նման կադրերի ընտրությունը տեսնելով։ Իսկ ավելին ասելու համար կխնդրեմ կարծիքներով հանդես գալ հարգարժան կոլեգաներիս, ովքեր առավելագույնս տեղյակ են լրագրողական էթիկետի կանոններից։

Հ․Գ․ Տեսանյութի վերջում մի խայտառակ պատկեր է․ Ինքն իրեն ու ոչ պակաս գործընկերոջը նվաստացման հասցրած աղջիկը, փակ դռան առաջ, ստրուկի կարգավիճակում աղերսում էին «Միկրոֆոնս տվեք, գնամ»,- գրել է Ռուբեն Կարոյանը՝ հրապարակելով միջադեպի տեսանյութը:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: