Այսօր ՀՀ ժողովրդական արտիստ, երգիչ, մանկավարժ Թովմաս Պողոսյանի ծննդյան օրն է. մանրամասներ երգչի մասին

Տաղանդաշատ ու սիրված երգիչ, մեծ համբավ ձեռք բերած մանկավարժ Թովմաս Պողոսյանը ծնվել է 1954 թվականի այս օրը՝ Լոռու մարզի Սարչապետ գյուղում: Նա սկզբում սովորել է Թբիլիսիի հայկական դպրոցում, ապա տեղափոխվել է Տաշիր: Տաշիրի հայկական դպրոցն ավարտելուց հետո սովորել է Գևորգյան Ճեմարանում:

Ավարտել է Վանաձորի մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Ուսումնառությունը շարունակել է Կոմիտասի անվան կոնսերվատորիայում՝ ժողովրդական նվագարանների բաժնում:

Թ. Պողոսյանն իր ուսումնառության տարիներին զուգահեռ հանդես է եկել տարբեր անսամբլներում և համույթներում՝ որպես երգիչ, կատարող: Նա զուգահեռ զբաղվում է նաև գիտական աշխատանքներով՝ հեղինակելով բազմաթիվ արժեքավոր գիտական հոդվածներ և ուսումնասիրություններ:

Թ. Պողոսյանը ոչ միայն հանդես է գալիս երաժշատական խմբերում, զբաղվում մանկավարժական գործունեությամբ, այլ նաև ղեկավարում է «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլը: Նա կոմիտասյան սկզբունքներին դավանող երաժշտական գործիչ է:

Երգիչը բազմիցս արժանացել է բարձր պարգևների, մեդալների, պատվավոր կոչումների: Նա ունի լավ ընտանիք ու լավ զավակներ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: