«Մենք միշտ պարտք ունենք հայրենիքին.» հայրենասեր Հայկ Գրիգորյանի ցավալի պատմությունը. ճանաչենք մեր հերոսներին

Հայկ Գրիգորյանը ծնվել է 1998 թվականի հուլիսի 14-ին Քաջարանում: Հայկը դժվար մանկություն է ունեցել, քանի որ ընդամենը երեք տարեկան է եղել, երբ մահացել է հայրը. մայրը նրան միայնակ է պահել, մեծացրել:

Աշխույժ ու թռվռան երիտասարդը դպրոցից հետո ընդունվել է Պոլիտեխնիկական ինստիտուտ, ապա զորակոչվել բանակ: Հատկանշական է, որ Հայկը զորակոչվելիս թաքցրել է, որ միակողմանի ծնողազուրկ է, որպեսզի նրան հենց Արցախ տանեն:

Այնուամենայնիվ, Հայկը ծառայում է Սիսիանում: Ծառայության ավարտից հետո հարազատներն ուրախությամբ արձանագրել են, որ նա հայրենիքին պարտքը տվել է, իսկ նա պատասխանել է,որ բոլորս էլ միշտ պարտք ունենք հայրենիքին:

Արցախյան վերջին պատերազմի սկսվելուն պես Հայկը պատրաստակամություն է հայտնել մասնակցել հայրենիքի պաշտպանությանը: Նա ներգրավվել է մարտական գործողությունների մեջ, ինչպես և ենթադրում էին Հայկին ճանաչողները:

Հայկը վերջին անգամ մոր հետ խոսել է նոյեմբերի մեկի առավոտյան, որից հետո հարազատներն իմացել են Հայկի զոհվելու մասին ցավալի ու անդառնալի լուրը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: