Գյումրեցիները թույլ չեն տալիս Վազգեն Մանուկյանին մտնել Գյումրի. ի՞նչ է կատարվում Գյումրիում

Այսօր Վազգեն Մանուկյանն իր թիմի հետ մեկնել է Գյումրի: Իմանալով այդ մասին՝ շիրակցիներից շատերը դուրս են եկել փողոց՝ փակելով դեպի Գյումրի տանող ճանապարհը: Նրանցից շատերը խիստ կատեգորիկ էին տրամադրված:

Բավականին երկար կանգնելուց և «Վազգեն, դավաճան» վանկարկումներ անելուց հետո շիրակցիներն այնուամենայնիվ որոշում են բացել ճանապարհը, սակայն նշում են, որ «Երկու шհը մի մшհ է»: Իսկ մինչ այդ, նրանք իրենց դժգոհությունն ու բողոքն էին հայտնում Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ընդդիմադիր ուժերի գործունեության կապակցությամբ:

Շիրակցիները նշում էին, որ իրենց այս քայլով ցանկանում են ցույց տալ, որ իրենք շարունակում են աջակցել գործող վարչապետին և դեմ են նրան պաշտոնանկ անելու ընդդիմության նպատակին:

Քիչ ավելի ուշ լրատվամիջոցները հայտնեցին, որ Վազգեն Մանուկյանն արդեն Գյումրիում է և հանդիպում է ունենում Գյումրու դալիճներից մեկում:

Նշենք, որ Վազգեն Մանուկյանը ծնունդով Գյումրիից է: Գյումրի կատարած Վազգեն Մանուկյանի այցի մանրամասները՝ կից բերված տեսանյութում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: