Արամեն նոր երգի պրեմիերա է ներկայացրել. «Երազանքս կատարվել է»

Արամեն օրեր առաջ իր երգարվեստի երկրպագուներին տեղեկացրել էր, որ շուտով անակնկալ է սպասվում նրանց: Նա կատարել է իր խոստումը՝ հրապարակելով նոր երգի տեսահոլովակը:

Երգը վերնագրված է «Երազանքս կատարվել է»: Երգի խոսքերի ու երաժշտության հեղինակը Սոս Թադևոսյանն է: Երգը Արամեն ներկայացրել է ուշագրավ թեմատիկ տեսահոլովակի զուգակցությամբ:

Տեսահոլովակում ներկայացվում է սիրահար զույգերի հարսանեկան արարողությունը, նրանց ջերմ փոխհարաբերությունները: Տեսահոլովակի ռեժիսորը հայտնի ռեժիսոր Սյոմա Կոդաբաշյանն է:

Երգի թեմատիկան հերթական անգամ սերն է, երազանքների տիրուհին, որին գտել է հերոսն ու կատարվել է նրա երազանքը: Երգը սիրո գովք է՝ նվիրված սիրելի էակին: Երգիչը սիրո խոստովանություն է անում սիրելիին:

Երգիչը պրեմիերան դեռ նոր է հրապարակել, սակայն այն արդեն հասցրել է դրական արձագանքների արժանանալ: Երգը բավականին մեղեդային է, ռոմանտիկ տրամադրություններ արթնացնող:

Արամեի ներկայացրած նոր գործը կարող եք ունկնդրել ստորև բերված նյութի մեջ:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: