Այսօր լրանում է Էրիկի ծննդյան տասնիննամյակը. նա դեռ Ադրբեջանում է. մանրամասներ

Այսօր արցախյան վերջին պшտերшզմից հետո հայտնի դարձած զինծառայող Էրիկ Խաչատրյանի ծննդյան օրն է: Լրանում է նրա տասնիննամյակը: Նրան, ցավոք սրտի, դեռևս հնարավոր չի եղել վերադարձնել հայրենիք:

Էրիկի ծնողները մշտապես կապի մեջ են պատկան կառույցների ներկայացուցիչների հետ: Նրանք անհամբերությամբ սպասում են իրենց զավակի վերադարձի լուրին: Նրանք հույսը չեն կորցրել, հավատում են, որ ամեն ինչ առաջիկայում լավ է լինելու:

Էրիկն ընդամենը մի քանի ամսվա զինծառայող է եղել, որբ սկսվել է պատերազմը: Նա եղել է ծնողների հետ մշտական հեռախոսակապի մեջ, նրանց հաճախ հուսադրող խոսքեր է ասել՝ վստահեցնելով, որ ամեն ինչ լավ է լինելու:

 

Էրիկի հետ վերջին անգամ ծնողները կապի են դուրս եկել հոկտեմբերի տասներկուսին, որից հետո չեն կարողացել կապվել իրենց որդու հետ:

Միայն օրեր անց են նրանք պատահաբար Ադրբեջանի հանրայնացրած տեսանյութի մեջ տեսել ու ճանաչել իրենց որդուն:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: