«46 տարի առաջ էր, նոր էինք ամուսնացել.» Մելանյա Պետրոսյանցի անչափ ուշագրավ պատմությունը

Մելանյա Պետրոսյանցն իր սոցհարթակում ուշագրավ պատմություն է պատմել այն մասին, թե ինչպես է ամուսինը կոշիկի փոխարեն գնել Աճառյանի Արմատական բարձրարժեք բառարանը: Այս մասին նա գրել է.

«46 տարի առաջ էր, նոր էինք ամուսնացել: Դեռ Ապարանում էինք ապրում: Ամուսնուս կոշիկը ծակվել էր, աշխատավարձն ստացավ, կիրակի օրը գնաց քաղաք՝ կոշիկ գնելու: Երեկոյան վերադարձավ ուրախ-ուրախ՝ Աճառյանի Արմատական բառարանի երկու հատորները թևի տակ, հին կոշիկներն հագին:

Այ մարդ, ասում եմ, ինչո՞ւ կոշիկ չես գնել: Մել, ասում ա, գնացի համալսարան՝ Ռաֆայել Իշխանյանի մոտ, զրույցի ընթացքում աչքս ընկավ Իշխանյանի ծակ կոշիկին: Դուրս եկա, գնացի բուկինիստ, Աճառյանի գրքերը դրված էին: Մտածեցի, դե, որ Իշխանյանի նման պրոֆեսոր մարդը կարող ա ծակ կոշիկով լինել, ես ինչո՞ւ չեմ կարող:

Կոշիկի գումարը հանեցի, տվեցի այս հատորներն առա, եկա: Այդպես մենք տեր դարձանք Աճառյանի ՀԱյերեն Արմատական բառարանի երկու հատորներին»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: