«Կարմիր ծովի առավելությունը.» ահա թե որտեղ է Լուսինե Թովմասյանն անցկացնում հանգիստը և ի՞նչ է պատմում. լուսանկարներ

Լուսինե Թովմասյանը ձմեռային հանգիստը որոշել է անցկացնել տաք վայրում՝ ծովի ափին: Նա պարբերաբար լուսանկարներ և պատմություններ է հանրայնացնում իր սոցհարթակում՝ հետևորդների հետ կիսելով տպավորություններն ու զգացողությունները:

Լուսինեն ընտանիքով է մեկնել հանգստի: Նրանք Եգիպտոսում են եղել. Կարմիր ծովի ափին են հանգստանում:

Հանգստի օրերին հատկապես տպավորիչ է եղել փոքրիկ Ալեքսի ուրախությունն ու ծովի ափին ունեցած վայելքները:

Նա գրել է,որ ծովն ու ավազը փոքրիկ Ալեքսի համար առաջին անգամ են և նա իսկապես վայելել է այդ ամենը: Փոքրիկ Ալեքսը պարզապես չի ցանկացել ջրից դուրս գալ, վայելել է ամբողջ ճանապարհորդությունը:

Լուսինեն Կարմիր ծովի մասին իր տպավորություններն ամփոփել է հետևյալ մտքով. «Կարմիր ծովի առավելությունը այն է, որ կարող ես հենց ափին «սնորքլինգ» անել և տեսնել այդ հիանալի և գեղեցիկ ստորջրյա աշխարհը:

Այս անգամ Արիանան լողում էր և ամեն վայրկյան հիացած բացականչում էր իր դիտած մուլտֆիլմի հերոսների անունները( Նեմո, Դորի)»:

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: