Ռուսաստանաբնակ հանրահայտ գրող Նարինե Աբգարյանի ծննդյան օրն է. մանրամասներ գրողի մասին

Այսօր ռուսաստանաբնակ հանրահայտ գրող Նարինե Աբգարյանի ծննդյան օրն է: Լրանում է գրողի հիսունամյակը: Նա ապրում է և ստեղծագործում Ռուսաստանում՝ ռուսական միջավայրում:

Նարինե Աբգարյանը ծնվել է Տավուշի Բերդ քաղաքում: Նա սովորել է Երևանում, ավարտել է Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը: Նա ժամանակակից այն հեղինակներից է, ում գործերը լայն հետաքրքրություն և պահանջարկ ունեն ամբողջ աշխարհում:

Ն. Աբգարյանի ստեղծագործական լեզուն ռուսերենն է: Հեղինակը ռուսերենով պատմում, ներկայացնում է սահմանամերձ հայկական գյուղերում կատարվող իրադարձությունների, դեմքերի ու դեպքերի մասին: Նրա ստեղծագործության հիմնական միջավայրը Հայաստանն է, մասնավորապես իր ծննդավայրը:

Հեղինակի ստեղծագործությունները թարգմանվել են նաև հայերեն: Հայկական միջավայրում մեծ սիրով ընդունվեց հեղինակի հայտնի «Մանյունյա» գործը, որի թարգմանիչը Նարինե Գիժլարյանն է:

Բացի այն, որ Ն. Աբգարյանը ստեղծագործում է հայկական միջավայրի մասին, նա նաև գործում է ի նպաստ հայկական միջավայրի: Նա հաճախ է հանդես գալիս բարեգործական նախաձեռնություններով, որոնց նպատակը հայրենի սահմանների ամրությունն ապահովելն է:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: