Հայտնի բժիշկ, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. ահա թե ինչ է գրել նա այդ մասին

Կովիդը շարունակում է չնահանջել մեր տարածաշրջանում և ամբողջ աշխարհում: Մինչ աշխարհի առաջատար մասնագետները հնարներ և օպտիմալ միջոցներ են փնտրում՝ համաճարակի տարածումը հնարավորինս կանխարգելելու համար, բժիշկների մեծամասնությունը շարունակում է համառորեն պայքարել դրա դեմ:

Քանի որ բժիշկները համաճարակի հետ անմիջական շփում ունեցող անձանցից են, ուստի հաճախադեպ են նաև նրանց վարակման դեպքերը, որքան էլ զգուշանան և պահպանեն համապատասխան կանոնները:

Հայտնի է դարձել, որ կորոնավիրուսով վարակվել է նաև հայտնի բժիշկ Արմեն Մուրադյանը: Այս մասին նա անձամբ է հայտնել՝ նշելով, որ ինքը հոսպիտալացվել է, համալսարանական հիվանդանոցում է՝ որպես պացիենտ:

Բժիշկը նշել է, որ իր մոտ հայտնաբերվել է Կովիդ, ինչպես նաև թոքաբորբ: Նա նաև գրել է, որ վստահում է մեր բժիշկներին և բուժքույրերին: Ա. Մուրադյանի սույն հրապարակման ներքո նրան առողջություն և շուտափույթ ապաքինում են ցանկացել շատերը:

Աստղաբան Լյուսյա Հակոբյանն էլ գրել է. «Արմեն ջան, Տիրոջ Աջը քեզ հետ, մաման երկնքից պահապան»:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: