Թթվասերով անչափ համեղ թխուկ. «Կանացի քմահաճույք»

Առաջարկվող թթվասերային հիմքով թխուկը շատ համեղ է ու յուրօրինակ: Այն ստանալու համար պետք կգա.

Չոր թխվածքաբլիթի կտորներից բլենդերի միջոցով մանր փշրանքներ ստանալ: Այս փշրանքները իրար հետ ֆիքսել կարելի է հալած սերուցքային կարագով: Երբ խառնուրդով զանգվածը պատրաստ լինի, այն տարածել համապատասխան ջեռամանի հատակին ու կողքերին՝ ուղարկելով սառնարան:

Հավկիթի դեղնուցային մասի, պսլայի և թթվասերի խառնուրդից համասեռ մասսա ստանալ: Այս մասսային ավելացնել առանձին տարայի մեջ փրփրացրած բեզեն: Ստացված խառնուրդը երեք ոչ հավասար մասերի բաժանել:

Խորհուրդ է տրվում բաժանել 450, 350 և 150 գրամների բաժանելուց հետո 350 գրամի մեջ մակ ավելացնել, իսկ 150 գրամի մեջ՝ հալած շոկոլադ:

Սառնարանից հանելով թխվածքաբլիթից ստացված հիմքը, վրան համաչափորեն տարածել նախ մակի խառնուրդով թթվասերային մասսան, հետո առանց խառնուրդի մասսան, իսկ վերջում՝ շոկոլադե խոռնուրդով մասսան:

Ստացված արդյունքն ուղարկել ջեռոց քսան րոպեով: Քսան րոպեն լրանալուց հետո այն հանել, քիչ անց ևս երկու ժամով թողնել սառնարանում: Վերջում կարելի է շոկոլադե մածուկով դեկորատիվ զարդանախշեր անել: Առավել մանրամասն՝ կից:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: