Արցախում չնայած hրադադար է հայտարարված, սակայն, ըստ ամենայնի, այն շատ զգայուն և անկայուն է: Կա մտահոգություն, որ այն կարող է շատ կարճ տևել կամ էլ ուղեկցվել կnպիտ խախտումներով: Խախտման կոպիտ դեպք է գրանցվել այսօր:
Այսօր հայտնի է դարձել, որ հակառակորդի կողմից արձակված կրшկի պատճառով hրшզենային վիրավորում է ստացել Արցախում գտնվող մեր զինծառայողներից մեկը: Պարզվել է նաև զինծառայողի ինքնությունը:
Զինծառայողը Գյումրիից է: Նա Վարդան Կիրակոսյանն է, ով այժմ գտնվում է արցախյան հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության ներքո:
Վարդան Կիրակոսյանը 2000 թվականին ծնված ժամկետային զինծառայող է: Նրա վիճակն այժմ բժիշկները գնահատում են ծանր, սակայն կա որոշակի կայունություն: Վիրավորումը ստանալուց հետո Վարդանին կարողացել են անմիջապես հասցնել զինվորական հոսպիտալ:
Հոսպիտալում Վարդանին անմիջապես վիրահատության են ենթարկել, ինչի շնորհիվ էլ նրա վիճակում որոշակի կայունություն է գրանցվել: Խախտման դեպքի առիթով տարվում են հետաքննական աշխատանքներ՝ պարզելու դեպքի հանգամանքները: