Ճանաչեցի՞ք Վարազդատին. այսօր տեղի կունենա նրա և Սոնայի նշանադրության արարողությունը. մանրամասներ

Վարազդատին հետպшտերազմական օրերին հասցրեցին ճանաչել և սիրել շատերը, նրա համառությունն ու կամքի ամրությունը հիացմունքի և հպարտության իսկական օրինակ կարող է հանդիսանալ ցանկացած մեկի համար:

Վարազդատը եղբոր հետ մասնակցել է արցախյան վերջին պшտերազմին: Սանեյան եղբայրները տարբեր ծանր վիրավորումներ են ստացել, սակայն, բարեբախտաբար, ողջ են մնացել և տուն են վերադարձել: Այժմ եղբայրները վերականգնողական բուժման ընթացքի մեջ են:

Առանձնահատուկ հիացման է արժան Վարազդատի պահվածքը, ով, չնայած այն ցավալի իրողության, որ մարտի դաշտում կորցրել է ձեռքերը, այնուամենայնիվ որոշել է չհանձնվել և ամուսնանալ սիրելի աղջկա՝ Սոնայի հետ:

Այսօր կատարվելու է զույգի նշանադրության արարողությունը: Մшհվան աչքերի մեջ նայած երիտասարդի համար կյանքը յուրովի է վերաարժևորվել ու իմաստավորվել: Նա վստահ է, որ ամեն ինչ լավ է լինելու և առաջիկայում իրենց տրամադրվածությունից ու ջանքերից է նաև կախված դեպի լավ տանող ճանապարհի ընթացքը:

Զույգին բարեբախտություն և հարատև երջանկություն մաղթենք՝ միանալով բազում շնորհավորանքներին:

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!