Ճակատագրի հեգնանքով կրկնվող անհայր մանկություն. անմահացած Անդրանիկ Մխոյանի կյանքի կիսատ մնացած ուղին. ճանաչենք մեր հերոսներին

Անդրանիկ Մխոյանը արցախյան վերջին պшտերազմում անմահացած խիզախ տղաներից է, ով ուներ ընտանիք և բազում նպատակներ ու երազանքներ: Անդրանիկը ծնվել է 1990թ.-ի օգոստոսի տասնյոթին: Նա Աշոցք համայնքից էր:

Անդրանիկը դպրոցական ուսումնառությունից հետո սովորել է Ագրարային քոլեջում, հետո ծառայության անցել Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում: Արցախյան պшտերազմի մեկնարկից հետո Անդրանիկն ընդգրկվել է մարտական գործողությունների մեջ:

Անդրանիկը զոհվել է հոկտեմբերի տասնինին՝ անoդաչու թռչող սարքի hшրվածից: Անդրանիկի որդին՝ Մհերը, ընդամենը չորս տարեկան է: Ճակատագրի հեգնանքով Անդրանիկը ևս մանուկ հասակում է կորցրել հորը:

Պապիկի բացակայության մասին փոքրիկ Մհերի հարցերին պատասխանելիս՝ Անդրանիկն ասել է, որ պապիկը երկնքից իրեն է նայում: Հիմա Մհերի հարցերն անպատասխան են մնում: Նա զարմանում է, թե հայրն ինչո՞ւ չի գալիս, ինչո՞ւ է այսքան ուշանում, մի՞թե իրեն չի կարոտում:

Չորսամյա փոքրիկ Մհերը մեծ հպարտությամբ է նայում հայրիկի մեծացրած լուսանկարին՝ առանց հասկանալու նկարը մեծացնելու պատճառն ու նպատակը:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!