Բացառիկ տեսանյութ Վարազդատի և Սոնայի նշանադրությունից. պարում են բոլորը

Օրվա, թերևս, ամենից ուրախալի լուրը Վարազդատի և Սոնայի նշանադրության լուրն է, որի մասին դեռ առավոտից տարբեր հարթակներում հրապարակումներ են արվում՝ արժանանալով ջերմ արձագանքների:

Վարազդատը, որ որոշել է ամեն գնով իրականացնել իր կյանքի նպատակներն ու երազանքները, այսօր անում է առաջին քայլը: Նա նշանադրվում է իր սիրելի ընկերուհու՝ Սոնայի հետ: Սոնան ու Վարազդատը այսօրվա հերոսներն են:

Բոլորի ուշադրությունը սևեռված է երիտասարդ զույգի նշանադրության իրադարձության վրա: Արարողությունը տեղի է ունենում Արտաշատի տոնական միջոցառումների համար նախատեսված սրահներից մեկում:

Մինչ լրատվամիջոցները համապատասխան ռեպորտաժներ կներկայացնեն, տարբեր անհատներ և հենց միջոցառման անցկացման սրահի ադմինիստրացիան ուղիղ եթերով կադրեր է ցուցադրում երիտասարդ զույգի նշանադրության արարողությունից:

Ինչպես երևում է ստորև կցված տեսանյութում, նշանադրության արարողությունը բավականին ուրախ ու ակտիվ մթնոլորտում է անցնում: Պարող և ուրախացող հյուրերից հետ չեն մնում նաև նշանադրված երիտասարդները: Վարազդատն ու Սոնան ևս ուրախ պարում են բոլոր հյուրերի հետ: Տեսանյութը՝ կից:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!