Անմահացած Մհեր Հովսեփյանի կյանքի կիսատ մնացած ուղին. ճանաչենք մեր հերոսներին

Մհեր Հովսեփյանը արցախյան վերջին պшտերազմում անմահացած մեր խիզախ տղաներից է, ով չխնայեց ամենից թանկը՝ իր և մեր բոլորի զավակների ապահովության համար: Պшտերազմի մեկնարկից հետո Մհերը կամավորագրվել է որպես աշխարհազորային:

Մհերն ամուսնացած էր և ուներ երեք հրաշալի բալիկ՝ երկու տղա և մեկ դուստր: Նա Սևան քաղաքից էր: Ծնվել է 1984 թվականի մարտի երեսունմեկին: Պшտերազմի մեկնարկից հետո հասկանալով իրավիճակի լրջությունը՝ Մհերը հոկտեմբերի տասնյոթին մեկնում է ճակատ:

Գորիս հասնելուց հետո նա զանգում է կնոջը, տեղեկացնում, որ իր հետ ամեն ինչ կարգին է: Մհերը խնդրել է կնոջը հոգ տանել, ուշադիր լինել իր ծնողերի և երեխաների մասին:

Դրանից հետո կինը լուր չի ունեցել ամուսնուց: Նա զոհվել է մարտի մեջ մտնելու հենց առաջին օրը, սակայն այդ մասին վերջնականապես պարզ է դարձել, երբ վերջերս՝ հունվարի երեքին, դուրս է բերվել Մհերի մարմինը: Հունվարի յոթին նրա մարմինը հանձնել են հողին:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!