Լիլուն հրապարակել է դստեր նոր լուսանկարները. ահա թե ինչպիսին է նա

Հայտնի է, որ 2020 թվականի վերջերին այժմ ամերիկաբնակ երգչուհի Լիլուն կրկնակի անգամ վայելեց մայրանալու բերկրանքը: Հիշեցնենք, որ երգչուհին արդեն մեկ որդի ուներ, իսկ երկրորդ անգամ նա լույս աշխարհ է բերել չքնաղ դստրիկի:

Լիլիուն իր սոցհարթակային հրապարակումներում տեղեկացրել է, որ նորածին փոքրիկին Մարիա են անվանել՝ շեշտելով փոքրիկի անվան նշանակությունը, այն է՝ Օրհնություն:

Փոքրիկ Մարիան արդեն բոլորել է ծննդյան երկու ամսյա հոբելյանը: Այս առիթով մայրիկը հանրայնացրել է երկու ամսականը նոր բոլորած դստրիկի նոր լուսանկարները: Լուսանկարներին կից երգչուհին շնորհավորել է փոքրիկի երկու ամսականը:

Լիլուն բավականին լավատես է տրամադրված: Նա գտնում է, որ պետք է նայել առաջ, որպեսզի հնարավոր լինի ապրել և ապրեցնել: Երգչուհու հրապարակումների ներքո նրա հետևորդները ջերմագին մաղթանքներ ու շնորհավորանքներ են գրում:

Լիլուի երկրպագուները գտնում են, որ երգչուհին ոչ միայն պահպանել է իր հմայքը, այլ նաև կրկնակի հմայիչ է դարձել կրկնակի մայրանալուց հետո:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: