Արամ Ասատրյանի «Սև-սև աչեր»-ը՝ Հակի ու Լենա Ղազարյանի մատուցմամբ․ բաց չթողնեք

Արամ Ասատրյանի «Սև-սև աչեր»-ը վստահաբար բոլորի սրտում են, իսկ ժամանակակից մատուցումն այս անգամ ապահովել է Հակը և Լենա Ղազարյանը՝ «Մնացականյան փրդաքշնի» հետ համատեղ։ Հիանալի քավրն իրոք որ ստացված է և արդեն իսկ արժանացել է երկրպագուների համակրանքին։

Լոս Անջելեսում նկարահանված տեսահոլովակում մոդել Մարիաննա Մունչյանը ոճային ու կերպարային հիանալի խաղով է ներկայացել։ Ժամանակակից ոճային ընթերցումը հատկապես կհավանեն երիտասարդները, որոնց համար ռիթմիկ ու պարային մեղեդիները միշտ էլ ցանկալի են ու ընդունելի։

Հրաշք կատարումը, անշուշտ, մեծ բավականություն կպարգևի նաև ավագ սերնդի ներկայացուցիչներին, որոնք կենդանի կատարմամբ են վայելել Արամ Ասատրյանի անկրկնելի ձայնը ու անմոռանալի ստեղծագործությունները, որոնց շունչը չի մարում անգամ հիմա։

Թեպետ տաղանդավոր ընտանիքում կան Արամի գործի շարունակողներ՝ Արտաշն ու Գրիշան, միևնույնն է, նրա անմահական կատարումները ջերմացնում ու անգամ բոցավառում են շատ-շատերի սրտերն ամեն օր։ Վայելեք Հակի ու Լենայի ոճային կատարումը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: