«Ես Գրողների Միության անդամ եմ ուղիղ քսան տարի եւ կառավարության ու վարչապետի հրաժարական չեմ պահանջում»

Այսօր Գրողների Միությունը հայտարարությամբ վարչապետի և կառավարության հրաժարական է պահանջել, ինչին ի պատասխան գրող Արփի Ոսկանյանը գրել է.

«Գրողների Միությունը հարյուրավոր՝ ամենատարբեր տեսակետներ ու քաղաքական դիրքորոշումներ ունեցող մարդկանցից կազմված հասարակական կազմակերպություն է եւ չի կարող պահանջել որեւէ մեկի հրաժարականը, նշանակումը եւ այլն։

Ես Գրողների Միության անդամ եմ ուղիղ քսան տարի եւ կառավարության ու վարչապետի հրաժարական չեմ պահանջում։ Գրողների Միության նախագահությանն էլ չեմ լիազորել իմ անունից հանդես գալ նման հայտարարություննեով, առավեւ եւս, երբ վարչապետն ասել է, որ գնում է արտահերթ ընտրության։

Էս դառավ էն, որ 2008-ին Լեւոն Անանյանը Արցախում հայտարարել էր, թե գրողները մեկ մարդու պես սատարում են Սերժ Սարգսյանին։ Մի արեք, սիրուն չի, պարոնայք եւ տիկնայք նախագահության անդամներ, որ սկի չգիտեմ ովքեր եք։

Եթե ճ կլասի ինչ-որ գրչակներ չեք, ձեր «ծանրակշիռ» անուններով հանդես եկեք եւ ձեր անունից պահանջեք հրաժարականներ։ Թե բա՝ գրողների միության նախագահություն։ Սովետի հոտը հազիվ կտրվել էր»:

Рейтинг
( 4 оценки, среднее 2.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: