«Դիլիջան, +18 աստիճան, իսկական գարուն.» Գագիկ Սուրենյանը Դիլիջանից երեխաների հետ լուսանկար է հրապարակել

Դեռ օրեր առաջ Գ. Սուրենյանը հայտնել էր, որ Երևանում և հարակից վայրերում բավականին ցուրտ է, սակայն եղանակային պատկերը բոլորովին այլ է Տավուշի և Սյունիքի շրջաններում: Նա նաև հանգստացրել էր զինվորների և սահմանապահների համար անհանգստացող քաղաքացիներին:

Այսօր հայտնի օդերևութաբանն ուշագրավ լուսանկար է հրապարակել Դիլիջանից՝ տեղեկացնելով, որ այնտեղ տասնութ աստիճան տաք է այս պահին: Նա հավելել է, որ կարծես իսկական գարուն լինի: Լուսանկարում Գ. Սուրենյանն իր երկու դուստրերի հետ է:

Բավականին ուշագրավ և հումորային են Գ. Սուրենյանի սույն հրապարակման ներքո տեղ գտած մեկնաբանությունները: Օգտատերերից մեկը գրել է. «Էտ ջերմության պուլտը հետդ տանում ես, որտեղ գնում ես, տաք ա»:

Որոշ օգտատերեր էլ այլ բնակավայրերից գրել են, որ Թալինում, Նոյեմբերյանում նույնպես եղանակը տաք է՝ տասնութից քսան աստիճան տաքություն է: Փոխարենը բավականին ցուրտ է Արմավիրում, Գյումրիում, Երևանում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: